Չստորագրելով Ընտրական օրենսգիրքը Արմեն Սարգսյանը համարում է, որ կլանային, փողատիրական ազդեցությամբ պատգամավոր դառնալը լավ եղանակ է. Լևոն Բարսեղյան

Գյումրու Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը անդրադարձել է ՀՀ նախագահի կողմից Ընտրական օրենսգիրքը չստորագրելու մասին հայտարարությանը և իր ֆեյսբուքյան էջում գրել.

«Պարոն Սարգսյանի սիրտը պաղպաղակ ուզեց էլիՆախագահական պալատից լուր տվեցին, թե նախագահը չի ստորագրելու ԱԺ ընտրական համակարգը վարկանշայինից համամասնական դարձնելու մասին օրենքը, որ իրեն է ուղարկվել 15 օր առաջ:

Էդ մարդն ասել է, որ չի էլ դիմելու Սահմանադրական դատարան, թե բա անցումը շատ կտրուկ է: Վարկանշայինից դեպի համամասնական անցումը, այսինքն: Այսինքն, սահմանադրական է համարում, բայց ճաշակին հարմար չի գալիս: Որոշել է քաղաքական դիրքորոշում ցույց տալ ուրեմն:

Համարում է, որ իհարկե կլանային, փողատիրական, թայֆաբազական, քվազիօպլիգարխիկ ազդեցությամբ պատգամավոր դառնալը կամ յուրայիններին (իր չէ, ազդեցություն ունեցողների) ԱԺ լցնելը լավ եղանակ է:

Ավելի լավ, քան համամասնականը, որտեղ այդ խմբերի ազդեցությունը անհամեմատ նվազ է:

Լավ, անգամ այդ քաղաքական դիրքորոշմամբ, շատ լավ հասկանալով, որ վերջը ԱԺ նախագահն է ստորագրելու, ի՞նչը խանգարեց, որ հայտարարի իր դիրքորոշումը ու ստորագրի, եթե իհարկե ՍԴ իսկապես չի դիմելու: Մնում է ժամանակ չլելու տխուր վարկածը: Մինչեւ գուցե պաղպաղակը հասցնեն»: