Ամերիկան երեսուն օրով փակում է դռները եվրոպացիների առաջ` Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Աննախադեպ սահմանափակումն ուժի մեջ կմտնի վաղվանից` ուրբաթ կեսգիշերից. բացառություն կարվի միայն Մեծ Բրիտանիայի քաղաքացիների համար՝ դիմելով ամերիկացիներին, ժամեր առաջ հայտարարեց նախագահ Թրամփը:
«Մեր տարածքում նոր դեպքերը բացառելու համար ես որոշում եմ ընդունել, ըստ որի մենք կդադարեցնենք բոլոր ուղևորությունները Եվրոպայից Միացյալ Նահանգներ», – հայտարարեց Սպիտակ տան ղեկավարը, հավելելով. – «Մենք ոտքի ենք հանել դաշնային կառավարության և մասնավոր սեկտորի ողջ հզորությունը` պաշտպանելու Ամերիկայի ժողովրդին»:
Անցած մի քանի շաբաթների ընթացքում Ամերիկայում նոր կորոնավիրուսից մահացել է առնվազն 38 մարդ, վարակվել` ավելի քան 1200-ը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: