Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 15-ին ժամը 09:00-19:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի, Հաղթանակ փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ նրբանցքների, Վարդանյան, Նորիկի, Լյովայի, Դեղոյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը:

Այս մասին հայտնում են  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները: