«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցը, հուշարձանների տարածք կատարած հերթական շրջայցի ժամանակ, վանդալիզմի դեպք է արձանագրել։ Այդ մասին տեղեկացնում են ՊՈԱԿ-ից:
Նոր Երզնկա համայնքում գտնվող խաչքարերից երկուսը ջարդված են եղել։ Չնայած խաչքարերն ընդգրկված չեն ոչ նորահայտ հուշարձանների և ոչ էլ հուշարձանների պետական ցուցակում ու չեն գտնվում կազմակերպության պահպանության ներքո, մարզային ծառայության պատասխանատուները, փաստն արձանագրելուց հետո, համապատասխան միջոցներ են ձեռնարկել։
19.04.2021
Նոր Երզնկայում խաչքարեր են ջարդվել



















