Այսուհետ տնտեսական ցուցանիշները ավելի լավն են լինելու. Արտակ Մանուկյան

Ապրիլի 20-ի դրությամբ ՀՀ պետբյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 495.7 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ առկա է 12.4 մլրդ դրամի աճ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը և հավելել.

«Ընդ որում այս աճը արձանագրվել է անցումային գերավճարների առաջանցիկ նվազման ու եկամտային հարկ վճարող աշխատողների թվաքանակի ավելացման ֆոնին։

Մասնավորապես 2021թ. մարտ ամսվա տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 622.5 հազար, ինչը 2020թ. մարտի համեմատ ավելի է շուրջ 2.5 հազարով, 2019թ. մարտի համեմատությամբ` 38.5 հազարով, իսկ 2018թ. մարտի համեմատությամբ` 85.5 հազարով:

Առավել մանրամասն տես ՊԵԿ-ի կողմից տարածված վիճակագրությունը։

Ամփոփելով, կարծում եմ այսուհետ տնտեսական ցուցանիշները ավելի լավն են լինելու, քանի որ ի թիվս այլոց համեմատվելու են 2020-ի Քովիդյան ժամանակաշրջանի հետ, ինչը թույլ կտա ավելի մեծ չափով սոցիալ-տնտեսական խնդիրներ լուծել»։