Արցախում ռուս խաղաղապահների տեղափոխող մեքենա է պայթել ականի վրա, երկու խաղաղապահ վիրավորվել է. Azatutyun.am

Արցախում ռուսաստանցի խաղաղապահների տեղափոխող ավտոմեքենա է պայթել ականի վրա, երկու խաղաղապահ վիրավորվել է՝ այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Թադևոսյանը մանրամասնեց՝ դեպքը տեղի է ունեցել նախորդ շաբաթվա վերջին։

«Ռուսաստանցի խաղաղապահներին տեղափոխող ավտոմեքենա է պայթել հակատանկային ականի վրա։ Երկու զինվորական վիրավորվել են։ Այս պահին բուժհաստատությունում են, բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում», – նշեց արցախցի պաշտոնյան։

Մանրամասները՝ այստեղ