«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի փնտրում վարչապետի այլընտրանքային թեկնածու. Միրզոյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի փնտրում վարչապետի այլընտրանքային թեկնածու, որը կփոխարինի Նիկոլ Փաշինյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին խորհրդարանում հայտնեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Հարցին` արդյոք կուսակցությունում փնտրո՞ւմ են վարչապետի այլընտրանքային թեկնածու, Միրզոյանը պատասխանեց՝ ոչ: