Սաուդյան Արաբիայում փակվում են թուրքական դպրոցները

Թուրքիայի պետական Anadolu գործակալությունը հայտնել է, որ Սաուդյան Արաբիան ընթացիկ ուսումնական տարում փակելու է թուրքական 8 դպրոց: Այս որոշման մասին Թուրքիայի կրթության նախարարությանը տեղեկացրել են Սաուդյան Արաբիայի իշխանությունները:

Այս հանգամանքը խորացրել է երկու երկրների միջև արդեն իսկ լարված հարաբերությունները։ Ավելի վաղ թագավորությունում բոյկոտել էին թուրքական ապրանքները: 

Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։