Գողության մեղադրանքով 64-ամյա հետախուզվողը հայտնաբերվել է Պռոշյան գյուղում

Ոստիկանության Թալինի և Մալաթիայի բաժինների ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 30-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում հայտնաբերվել և Թալինի բաժին բերման է ենթարկվել 64-ամյա Անուշավան Ա.-ն, որը փետրվարի 23-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:

Անուշավան Ա.-ն ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: