Եվրահանձնաժողովն առաջարկել Է մեղմացնել ԵՄ մուտքի սահմանափակումները

Եվրահանձնաժողովն (ԵՀ) առաջարկում Է մեղմացնել ԵՄ մուտքի սահմանափակումները՝ հաշվի առնելով պատվաստման հաջողությունները եւ երրորդ երկրներում COVID-19-ի հետ կապված իրադրությունը: Այդ մասին ասվում Է ԵՀ-ի՝ մայիսի 3-ին հրապարակված առաջարկության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր հանձնաժողովն անդամ պետություններին առաջարկում Է մեղմացնել ընթացիկ սահմանափակումները Եվրամիություն ոչ պարտադիր ուղեւորությունների համար՝ ուշադրության առնելով պատվաստման հաջողությունները եւ համաճարակաբանական իրադրության բարելավումն աշխարհում»,-ասվում Է փաստաթղթում:

Հաղորդվում Է, որ ԵՀ-ն առաջարկում Է թույլատրել եվրոպական տարածք մուտքը ոչ միայն լավ համաճարակաբանական իրադրություն ունեցող երկրներից, այլեւ բոլորին, ովքեր լիովին պատվաստվել են ուղեւորությունից առնվազն երկու շաբաթ առաջ: Միեւնույն ժամանակ վերապահությունն Է արվում, որ պատվաստանյութը պետք Է հավանության արժանացած լինի եվրոպական կարգավորիչի կողմից:

«Անդամ պետությունները կարող են նաեւ թույլատրել այն անձանց մուտքը, ովքեր պատվաստվել են պատվաստանյութերով, որոնք ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) ցուցակում նշված են արտակարգ իրադրության պայմաններում օգտագործման համար»,-ասվում Է Եվրահանձնաժողովի առաջարկության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: