Արման Թաթոյանի հրաժարականի մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրաժարականի մասին այսօրվա հրապարակված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

Պաշտպանը որևէ առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ և գործում է բացառապես մասնագիտական, ապաքաղաքական աշխատանքի սկզբունքով:

Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։