Արցախի ՄԻՊ-ը առցանց հանդիպում է ունեցել «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ

Մայիսի 7-ին Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը առցանց հանդիպում է ունեցել «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Պաշտպանը ծանոթացել է կազմակերպության գործունեությանը, այս ժամանակահատվածում նրանց կատարած աշխատանքին, ինչպես նաև ԱՀ-ում ստեղծված իրավիճակով պայմանավորված Քաշաթաղի շրջանի բնակիչների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրներին:

Հանդիպման վերջում Գ. Ստեփանյանը, կարևորելով կազմակերպության ներկայացուցիչների աշխատանքը Քաշաթաղի շրջանի բնակիչներին հասարակության մեջ ինտեգրելու, նրանց համար հավասար հնարավորություններ ապահովելու, սոցիալական պաշտպանություն իրականացնելու գործում, իր պատրաստակամությունն է հայտնել գործուն միջոցներ ձեռնարկել բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ:

Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից։