Freedom House-ի զեկույցում Հայաստանը ինտերնետի ազատ երկրների շարքում է, Ադրբեջանը՝ ոչ ազատ. Ազատություն

Իրավապաշտպան Freedom House կազմակերպությունն այսօր հրապարակել է «Ինտերնետի ազատություն 2021» զեկույցը, գրում է Ազատությունը։

Հարավային Կովկասի երկրներից Հայաստանը և Վրաստանն ընդգրկված են ազատ երկրների, իսկ Ադրբեջանը՝ ոչ ազատ երկրների շարքում։ Ոչ ազատ են համարվել նաև Ռուսաստանը, Բելառուսը, Թուրքիան, Կենտրոնական Ասիայի երկրները, բացառությամբ Ղրղըզստանի, որը ինտերնետի մասամբ ազատ երկրների թվում է, ինչպես և Ուկրաինան։

Ինտերնետի ազատությունն ուսումնասիրվել է աշխարհի 70 երկրներում։