Ավստրալիայում անհայտ անձը կացնով հարձակվել է 2 մարդու վրա

Ավստրալիայում անհայտ անձը կացնվ հարձակվել է  2 մարդու վրա, ինչի հետևանքով նրանք վնասվածքներ են ստացել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է տեղի հեռուստաալիքներից մեկը:

Հայտնում են, որ հարձակումը տեղի է ունեցել Գլենֆիլդում, որը տեղակայված է Սիդնեյի կենտրոնից հարավ-արևմուտք: Տուժածները կին և տղամարդ են: Նրանցից մեկը ոտքի վնասվածք է ստացել, իսկ մյուսը՝ ձեռքի: Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:

Այլ մանրամասներ դեռևս չեն հայտնում: