ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ հայտնաբերված ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտի շրջանի «Պուշկեն յալ» կոչվող տեղամասում:
Պայթյունի ձայները լսելի կլինեն Մարտակերտ քաղաքում: «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Մարտակերտ, Մարտունի, Ասկերան, Ստեփանակերտ քաղաքների, Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակա տարածքներում:
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը հորդորում է խուճապի չմատնվել: Տեղեկատու հեռախոս՝ 911:
12.05.2021
Ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտի շրջանում
