Ես այսօր պատվաստվեցի կորոավիրուսի դեմ. Նաիրա Զոհրաբյան

Ես այսօր պատվաստվեցի Covid-ի դեմ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և հավելել.

«Հատուկ չեմ նշելու պատվաստանյութը՝ գովազդ կամ հակագովազդ չանելու համար։ Covid-ը սարսափելի խարդախ եւ անկանխատեսելի վիրուս է եւ որեւէ մեկը չի կարող ասել, որ ինքը պաշտպանված է ծանրագույն ելքից։

Իմ հարազատը՝ երիտասարդ, ուժեղ, օրերս մահացավ այս սարսափելի վարակից։ Covid-ը չի խնայում ոչ մեկին։ Պատվաստումը միակ ճանապարհն է մահվան շղթան կոտրելու համար։ Ես էդպես եմ կարծում։ Իմ հարազատը երեք անչափահաս երեխա ուներ»։