«Ինքիշխան Հայաստան» կուսակցությունը անընդունելի է համարում ներքաղաքական դիվիդենդներ շահելու փորձերը․ Դավիթ Սանասարյան

«Ինքիշխան Հայաստան» կուսակցության հիմնադիր Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

Սիրելի՛ հայրենակիցներ,

ստեղծված պայթունավտանգ և ճգնաժամային իրադրության պայմաններում «Ինքիշխան Հայաստան» կուսակցությունը անընդունելի է համարում ներքաղաքական դիվիդենդներ շահելու փորձերը, խուճապի և ապատեղեկատվության տարածումը և կոչ է անում պահպանել հանրային համերաշխություն։

Իսկ իշխանություններից պահանջում ենք հանդես չգալ իրարամերժ պաշտոնական հաղորդագրություններով և տրամադրել իրավիճակի մասին բացառապես օբյեկտիվ տեղեկատվություն։

Խնդիրը դիվանագիտական ճանապարհով չլուծվելու պարագայում հայտնում ենք մեր պատրաստակամությունը լինել առաջնագծում և կանգնել մեր բանակի կողքին։