Տիգրան Ուլիխանյանը եւս վայր է դնում մանդատը․ նա նոր պաշտոն կստանա. «ՀԺ»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը առաջիկա օրերին վայր կդնի մանդատը։ «Հայկական ժամանակի» տեղեկություններով, նա նշանակվելու է Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, ինչպես նաեւ պետի ժամանակավոր պաշտոնակատար։ 

«Պատգամավորը մեզ հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել մանդատը վայր դնելու եւ այլ պաշտոնի անցնելու մասին տեղեկությունները»,-նշում է աղբյուրը։