Զելենսկին այսօր պաշտոնական այցով մեկնում է Թուրքիա. Factor

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 8-ին պաշտոնական այց կկատարի Թուրքիա։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Հաղորդվում է, որ երկու երկրների ղեկավարները մանրամասն քննարկելու են ռուս-ուկրաինական պատերազմին, Հացահատիկային միջանցքի համաձայնագրի շարունակման հետ կապված վերջին շփումների իրավիճակին և տարածաշրջանում կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին առնչվող հարցեր։

Բանակցություններում անդրադարձ է լինելու նաև թուրք-ուկրաինական հարաբերություններին։