Բլինքենն ու Լը Դրիանն ընդգծել են ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը

 ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ Էնթոնի Բլինքենը և Ժան-Իվ Լը Դրիանն անդրադարձել են համագործակցությանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ և ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը: