ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի ակնհայտ կրավորական կեցվածքն անհրաժեշտ է ինչ-որ կերպ փոխլրացնել․ քաղաքագետ

Քաղաքագետ Ռոբերտ Ղեւոնդյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Կարծում եմ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին մեծ հավանականություն կա ոչ միայն Փաշինյան-Մակրոն, Այլեւ Փաշինյան-Բլինկեն կամ նույնիսկ Փաշինյան-Բայդեն ուղիղ հաղորդակցության։

ՀԱՊԿ ի եւ Ռուսաստանի ակնհայտ կրավորական կեցվածքը անհրաժեշտ է ինչ-որ կերպ փոխլրացնել, իսկ Ֆրանսիայի, ԱՄՆ ի եւ հատկապես Մեծ Բրիտանիայի դիրքորոշումները ցույց են տալիս, որ Հայաստանն ի վիճակի է գործընթացներում ապահովել այլ դերակատարների ներկայություն։

Սա կենսական կարեւորություն է ստանում հակառակորդի բացահայտ ագրեսիայի եւ դաշնակիցների լռության պայմաններում»։