ՌԴ փոխարտգործնախարարը եւ Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել են ԼՂ խնդրի կարգավորման հարցին

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն և ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, ներառյալ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրադրությունը։

Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը:

Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 18-ին:

Քննարկմանն անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: