Կանադայի ԱԳ նախարարը կարևորել է ԼՂ պատերազմի հետևանքով ձերբակալվածների ազատ արձակումը

Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն իրենց հանդիպմանն ի թիվս այլ հարցերի անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում զարգացումներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կանադայի ԱԳՆ պաշտոնական կայքը:

Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը Մարկ Գարնոն վերահաստատել է, որ Կանադան շարունակում է կոչ անել Հայաստանին ու Ադրբեջանին՝ թուլացնելու լարվածությունը:

«Կանադան հույս է հայտնում, որ կողմերը կդիմեն արդյունավետ քայլերի, այդ թվում՝ կարագացնեն ձերբակալված անձանց ազատ արձակումն ու մահացածների աճյունների վերադարձը, հետաքննություն կիրականացնեն ու կդատապարտեն բոլոր ենթադրյալ պատերազմական հանցագործությունները, կհամագործակցեն ականազերծման հարցում»,- ասվում է Կանադայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

Կանադան վերահաստատել է, որ շարունակելու է աջակցել ԵԱՀԿ-ին հակամարտության վերջնական կարգավորման հարցում: