Իսպանիայի սահմանները բաց կլինեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու չափաբաժինները ստացած բոլոր անձանց համար

Ս․թ․ հունիսի 7-ից Իսպանիայի սահմանները բաց կլինեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու չափաբաժինները ստացած բոլոր անձանց համար՝ անկախ նրանց ժամանման երկրից։

Վերջիններս պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատը, ընդ որում պատվաստանյութը պետք է գրանցված լինի Դեղերի եվրոպական գործակալության կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։

Այդ մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից։