Քաղաքը կաթվածահար կանենք. Թբիլիսիում ակտիվիստները կառավարությանը մինչև կեսօր ժամանակ են տվել

Նախօրեին Թբիլիսիի Հանրապետության հրապարակում մեծամասշտաբ ակցիայի ընթացքում «Ռիոնիի կիրճի պաշտպանների» գլխավորությամբ հազարավոր քաղաքացիներ իրենց պահանջները ներկայացրին իշխանությանն ու ժամանակ տվեցին մինչև մայիսի 24-ի կեսօր. պահանջները չիրականացնելու դեպքում` խոստացել են, որ ցույցի մասշտաբները կաճեն ու, հետևաբար, կաթվածահար կանեն ողջ Թբիլիսին, ոչ ոք տեղաշարժվել չի կարողանա, գրում է Ալիք Մեդիան:

Այս պահին ցուցարարները շարունակում են մնալ տեղում, նախօրեին վրաններ էին դրել ու գիշերել հրապարակում:

«Ռիոնիի կիրճի պաշտպանների» պահանջն է, որ «Էնկա» ընկերությունը լքի Ռիոնիի կիրճը, դադարեցվի ընկերության հետ պայմանագիրն ու չեղյալ համարվի 2015-ից առկա ողջ թղթաբանությունը:

Նախօրեին ուշ երեկոյան «Էնկա» ընկերությունն արձագանքել է բողոքի ակցիային: Նրանց խոսքով, ընկերությունը պատրաստ է շարունակել քննարկումները` բոլոր հետաքրքրված անձանց հետ: