Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը պահանջում է Ադրբեջանից դուրս բերել զորքերը Հայաստանի Սյունիքի մարզից

Իսպանիայում ՀՀ դեսպանությունը նախօրեին հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Քիչ առաջ Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովն ընդունեց միջնորդությունը, որով հորդորում է կառավարությանը՝ պահանջել Ադրբեջանի իշխանություններից՝․․

Իրագործել 2020թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը․

Մարդկային վերաբերմունք ցուցաբերել ռազմագերիների նկատմամբ, անհապաղ ազատ արձակել բոլոր հայ քաղաքացիական անձանց և զինվորականներին, որոնք Ադրբեջանում պահվում են ռազմագերիների կարգավիճակով․

Տեղեկություններ տրամադրել Ադրբեջանում պահվող բոլոր անձանց վերաբերյալ․

Դուրս բերել զորքերը Հայաստանի Սյունիքի մարզից»։