Մեր երկրում տոտալ անտարբերություն է, ոմանք սպասում են իրենց երազած «փրկչին». հայտարարություն

Հայաստանի Դեմոկրատական Կուսակցության հայտարարությունը

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը դատապարտում է այսօր առավոտյան Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողի գերեվարումը։

Մեր երկրում տոտալ անտարբերություն է, ոմանք սպասում են իրենց երազած «փրկչին», ոմանք էլ ավելի վատ՝ սատարում են մի իշխանության, ում պարագլուխը ամեն օր ջուր է լցնում թշնամու ջրաղացին։

Բավական է, դուք մեր տունն եք վաճառում, մենք և մեր հայրենակիցները ձեզ դա թույլ չենք տալու։Միմյանց քննադատելու կամ սեփական շահը առաջ տանելու փոխարեն կոչ ենք անում բոլորիդ միավորվել․ մենք հայրենիք ենք կորցում։

Հայաստանի Դեմոկրատական Կուսակցություն

Տիգրան Արզաքանցյան

Արամ Սարգսյան