Կառավարությունը պարտավոր է հստակ դիրքորոշում հայտնել, թե առկա է ռազմական դրություն հայտարարելու հիմք, թե՞ ոչ. Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե սահմանին իրավիճակը լարված է: Նա, մասնավորապես, գրում է.

«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է և պայթյունավտանգ: ՀՀ սահմանադրության ուժով ստեղծված իրավիճակն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգ, ինչը իրավական հիմք է կառավարության համար՝ ռազմական դրություն հայտարարելու համար:

Գործող կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պարտավոր է հստակ դիրքորոշում հայտնել, թե արդյո՞ք առկա է Ռազմական դրություն հայտարարելու հիմք, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչու՞ չի հայտարարվում, իսկ եթե հիմքեր չկան, ուրեմն ի՞նչ է նշանակում, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է և պայթյունավտանգ»: