Հուսով եմ՝ գալիք տարիները խաղաղություն կբերեն բոլորին. ՄԹ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր

 Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ:

Նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի էջում՝ նշելով. «Լավագույն մաղթանքներս հայ ժողովրդին՝ Առաջին հանրապետության օրվա առթիվ։ Հուսով եմ՝ գալիք տարիներն առողջություն, երջանկություն և խաղաղություն կբերեն բոլորին»։

Գալագերը նաև այցելել է Սարդարապատի հուշահամալիր և ծաղիկներ դրել հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։