Փորձ էր արվել զավթել համայնքային տարածք և տեղադրվել էր մետաղական կրպակ․ Դավթաշեն վարչական շրջան

Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․

Այսօր վաղ առավոտյան որոշ անձանց կողմից Դավթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի Տ․ Պետրոսյան փողոցի հարակից կանաչ գոտում փորձ էր արվել զավթել համայնքային տարածք և տեղադրվել էր մետաղական կրպակ, ինչը մեր աշխատակիցների արագ արձագանքման արդյունքում ապամոնտաժվեց։

Նշենք, որ մետաղական կրպակը տեղադրելու համար հատվել էին երկու նոր տնկված ծառեր։

Կոչ ենք անում բնակիչներին զերծ մնալ ապօրինի գործողություններից։

Դավթաշեն վարչական շրջանում ապօրինի շինարարությունները կոշտ արձագանք են ստանալու։