«Թուրք ու հայ ես հանձնվելո՞ւ», կամ նենց մի սուտ ասա, որ թագավորությանս կեսը քեզ տամ․ «Ալամեզոն» բլոգ

«Թուրք ու հայ ես հանձնվելո՞ւ», կամ նենց մի սուտ ասա, որ թագավորությանս կեսը քեզ տամ․ «Ալամեզոն» բլոգ
«Թուրք ու հայ ես հանձնվելո՞ւ», կամ նենց մի սուտ ասա, որ թագավորությանս կեսը քեզ տամ․ «Ալամեզոն» բլոգ

Երբ առաջին մի քանի օրն էի ֆրանսիայում , ընդհանուր ընկերներից մեկը հարցրեց` թուրք ու հայ ես հանձնվելո՞ւ։
Շատ զարմացա։

«Մեր երկու կողմն էլ Արևմտյան Հայաստանից են, բայց ինչի՞ Եղեռնի թեման դեռ ակտուալ է հանձնվելու համար»,֊հարցրեցի ես։

Պատասխանս, իհարկե, առիթ հանդիսացավ, որ վրաս մի լավ ծիծաղեն, իսկ հետո բացատրեցին, թե ինչ ի նկատի ունեն։

«Թուրք ու հայը `ադրբեջանցին է ու հայն են»:

Հիմա իհարկե համեմատաբար հանգիստ եմ տանում այդ երևույթը, թեև ինձ համար մշտապես տարօրինակ է մնում, ոնց կարող է հայը, որպես ադրբեջանցի հանձնվել: Արդարության համար նշեմ, ոչ միայն հայն է ուրիշ էթնիկ միավորին իրեն կպցնում, նույն ադրբեջանցին էլ, որպես հայ է հանձնվում, ռուսը` ուկրաինացի, սերբը` կոսովացի, ռումինացին` գնչու, թուրքը` քուրդ, վրացին`աբխազ և այլն:

Պատճառը ավելին քան պարզ է. Երկու իրար միջև խնդիր ունեցող երկրների խառնածին զավակը չի կարող վերադառնալ այս երկրներից և ոչ մեկը, հետևաբար Եվրոպայում կեցություն ստանալու, այսինքն՝ թուղթ շահելու հավանականությունը ավելի էր բարձրանում այս դեպքում:

Ինչպես հայտնի հեքիաթում, նենց մի սուտ ասա որ հավատամ, թագավորությանս կեսը քեզ տամ:

Այս մեթոդը գործում էր մինչև վերջերս, երբ հանկարծ, ֆրանսիայի էմիգրացրոն սիստեմը, որն ամենաբարիներից է, հանկարծ իրեն թափ տվեց, խստացրեցին օրենքները: Այլևս ցանկացած եվրոպական երկրի դեսպանատան վիզան ստանալուն պես ձեր մատնահետքերը դուրս են գալիս եվրոմիության անդամ ցանկացած երկրի միգրացիոն բաժանմունքում:

Այսինքն, եթե դուք Եվրոպա մուտք գործեք ինքնաթիռով, հետո տխուր աչքերով պատմեք թե ինչպես եք Ռուսաստանից ոտքով հասել եվրոպա, պետական կառույցի՝ պրեֆեկտուրի աշխատակիցը, համակարգչի էկրանը ձեր իսկ վիզայով ցույց կտա ձեզ, սա, իհարկե, լավագույն դեպքում, վատագույն դեպքում, կթողնի, որ դուք պատմեք ձեր հեքիաթը։

Կպատմեք մի սրտաճմլիկ պատմություն Փարիզում՝ հարցազրույցի ժամանակ, թե ինչպես եք փախել սկինխեդներից, իրենք էլ ձեզ ցույց կտան ձեր հայկական անձնագիրը: Անուհետև ձեզ կգցեն սև ցուցակ` որպես երկրին խաբել փորձող անձ։

Օրենքը խստացրել են նաև արդեն իսկ կեղծ փաստաթղթերով հանձնված, դատը չշահած, բայց ինչ որ հույսով երկրում մնացածների համար: Ցանկացած հաջորդ քայլի համար քեզանից անձնագիր են ուզում, և իրենց չի հուզում այն փաստը, որ օրինակ, ադրբեջանցին, հայ հանձնվելով երբեք չի կարող հայկական փաստաթուղթ ունենալ կամ հակառակը:

Իհարկե գայթակղությունը մեծ է փորձելու, նման խնդրով մարդկանց կարող են և տուն տալ և արտոնություններ, բայց հետո շատ արագ այդ ամենը ձեռքիցդ վերցնում են և քեզ ըստ էության բլոկ գցում երկրում:

Հայերը ճիշտ հանձնվելով, այսինքն, որպես հայ,  քիչ արտոնություններ ունեն։ Եվրոպան խիստ վստահ է, որ Հայաստանն իդեալական երկիր է, որտեղ մարդու իրավունքները լիարժեք պաշտպանված են: Հետևաբար հայաստանյան խնդիրով եկած մարդիկ քիչ շանս ունեն քաղաքական ապաստան, կեցություն ստանալու, կամ պարզ ասած՝ դատը շահելու։

Այսպիսով, եթե վեշ եք կապել Ֆրանսիա գալու համար, հարցուփորձ արեք ոչ թե ձեր բարեկամից, որ դժվար թե ճիշտը ձեզ ասի, այլ ամենայն լրջությամբ կարդացեք օրենքը:

Երբ իրավաբանական էմիգրացիոն կազմակերպությունում մի հայի համար թղթեր էի պատրաստում, որտեղ աշխատում էի, վերջինս ինձ ասաց.

«էս ֆրանսիացիք մեկ֊մեկ նենց էշի ականջին քնած են, սրանք լրիվ հարիֆ են..․»

Մի երկու ամիս հետո պարզվեց, որ ընդհամենը մեկ շրթներկ գողանալու համար, այդ տղային նախ ձերբակալել էին, այնուհետև ուղարկել Հայաստան:

Ինչպես ասում են, անվճար պանիր միայն թակարդում է, չդառնաք թակարդի զոհը, հատակ ձևակերպեք ձեր նպատակը, հաշվարկեք ձեր ուժերը, մի թերագնահատեք եվրոպական արդեն կայացած պետության օրենքները:

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog