Սերժ Սարգսյանի եղբորորդին արդարացվեց մեկ հոդվածով, մյուս մեղադրանքը՝ վերաորակվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ վճռեց Ալեքսանդր Սարգսյանի որդուն՝ Հայկ Սարգսյանին չդատապարտել, գրում է Factor.am-ը։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանին վերագրվում էր երկու արարք՝ սպանության փորձ և ապօրինի զենք-զինամթերք պահելը:

Մեղադրանքից երկրորդի վաղեմության ժամկետն անցել է։ Դատավորն ասաց, որ քրեական հետապնդումը երկրորդ հոդվածով վերաորակվում է անզգուշությամբ առողջությանը ծանր վնաա պատճառելու հոդվածով և քրեական հետապնդումը դադարեցնում է՝ վաղեմության ժամկետի անցած լինելու հիմքով։ Մյուս մեղադրանքով Հայկ Սարգսյանն արդարացվեց:

Հիշեցնենք, որ դատախազը պահանջել էր Հայկ Սարգսյանին մեղավոր ճանաչել և դատապարտել 7 տարի ժամկետով ազատազրկման: