Վերսկսվել են Վարշավա-Երևան-Վարշավա երթուղով չվերթերը

ԼՈՏ լեհական ավիաուղիները սույն թվականի հունիսի 1-ից վերսկսել է Վարշավա- Երևան- Վարշավա երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Հետագայում նախատեսվում է չվերթերի հաճախականության ավելացում:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը, հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։