«Դուք լրագրող չեք, դուք քաղաքական հետապնդումներ իրականացնող եք». ՊԵԿ նախագահը և լրագրողը վիճեցին (տեսանյութ)

Այսօր կառավարության նիստից հետո կառավարության ներկայացուցիչների հետ ճեպազրույցի ժամանակ փոքրիկ լեզվակռիվ տեղի ունեցավ լրագրողներից մեկի ու Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի միջև:

Պաշտոնյան ասաց, որ պետական եկամուտների առաջին հինգ ամիսների աճը կապված է ՀՀ-ում տեղի ունեցած ապրանքների գնաճի և կազմակերպված, հետևողական վարչարարության հետ:

Լրագրողն էլ արձագանքեց հարցով՝ այսինքն երկրում գնաճը տնտեսական ա՞ճ է ապահովում Հայաստանում․ՊԵԿ նախագահը հրաժարվեց պատասխանել այդ լրագրողի հարցին.

«Ես ձեր հարցին չեմ ուզում պատասխանել, որովհետև իմ կարծիքով դուք լրագրող չեք, դուք քաղաքական հետապնդումներ իրականացնող եք»:

Լրագրողն ի պատասխան զգուշացրեց, որ գնահատականներ պաշտոնյան չհնչեցնի, ինչին ՊԵԿ նախագահը արձագանքեց՝ «Չբարձրացնես ձայնդ» ու հեռացավ: