Պետությունը կորոնավիրուսի կանխարգելման, բուժման նպատակներով ծախսել է ավելի քան 26 մլրդ դրամ

Պետությունը նախորդ տարի կանխարգելման միջոցառումների, բուժումն ապահովելու համար ծախսել է ավելի քան 26 մլրդ դրամ: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը:

«2020-ին 26 մլրդ 491 մլն 923 հազար դրամ ծախսվել է Covid-19-ի կանխարգելման միջոցառումների, բուժման ծախսերն ապահովելու համար»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Ավանեսյանը շեշտեց, որ կորոնավիրուսը շատ մեծ մարտահրավեր է, անգամ մեծ ֆինանսավորում ունեցող առողջապահական համակարգերն են կոլափսի ենթարկվել:  Նա շնորհակալություն հայտնեց Կառավարությանը, որ համակարգը հզորացնելու համար նախարարության բոլոր առաջարկները, խնդրանքները պատշաճ ուշադրության է արժանացրել:

«Վերազինել, վերակառուցել ենք մարզային մեր բժշկական կազմակերպությունները, Երևան քաղաքի կազմակերպությունները»,- նշեց Ավանեսյանը: