Գերության մեջ պահ է գալիս՝ չես ուզում արթնանալ, որ ոչինչ չզգաս. գերությունից վերադարձածը՝ Փաշինյանին(տեսանյութ).Factor

«Ոչ ոք, ով չի եղել գերության մեջ, չի կարող ասել, թե գերին ինչպես է զգում իրեն այնտեղ: Երբ մարդ գերության մեջ է լինում և գիշերը քնում է, մի պահ է գալիս, որ նա չի ցանկանում առավոտյան արթնանալ, որ այդ դժվարությունները չնկատի,չզգա:

Պատերազմ անցած, մանավանդ գերության մեջ հայտնված մարդու նկատմամբ այդպիսի արտահայտություն երբեք չի կարելի անել: Թող սա որպես դիտողություն ընդունեն ՀՀ կառավարության անդամները, եթե համակարծիք են վարչապետի հետ:

Դա անընդունելի արտահայտություն է, որ նա ուղղել է գերիների հասցեին»,- այս մասին ՀԱԿ քարոզարշավի ժամանակ քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ասաց գերությունից վերադարձած երիտասարդը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «գերիները մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավելի Բաքվի բանտում գերության մեջ մնալու համար» երեկվա հայտարարությանը:

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում