Մայիսին, համաճարակի պայմաններում, Վրաստանը ռեկորդային քանակի միջազգային այցելու է ընդունել

Վրաստանի Զբոսաշրջության ազգային գործակալության տեղեկատվությամբ` 2021 թվականի մայիսին, երկրում համաճարակի պայմաններում, ռեկորդային` շուրջ 110 հազար միջազգային այցելու է մուտք գործել, գրում է Ալիք Մեդիան։

Միջազգային այցելություններից 96 502-ը եղել է տուրիստական նպատակով, ինչը նույնպես ռեկորդային է կորոնավիրուսի համաճարակից հետո:

2020 թվականի մայիս ամսի համեմատ միջազգային այցելուների քանակն ավելացել է 180 տոկոսով: Մինչ համաճարակը՝ 2019 թվականի համեմատ այցերի քանակը մայիս ամսին նվազել է շուրջ 85 տոկոսով:

Մայիսին ամենաշատ այցելուներ են Վրաստան մտել հետևյալ երկրներից՝

  1. Թուրքիա — 21 855
  2. Ուկրաինա — 11 533
  3. Իսրայել — 11 244
  4. Ռուսաստան — 10 818
  5. Հայաստան 9 863
  6. Ադրբեջան — 5 704
  7. Ղազախստան — 4 664
  8. Ուզբեկստան — 2 528
  9. Բելառուս — 2 349
  10. Հնդկաստան — 1 496