Ասկերան քաղաքի բոլոր բնակիչները պատերազմից հետո վերադարձել են:
Նրա խոսքով՝ բնակիչները սկսել են ապրել իրենց բնականոն կյանքով:
Պատերազմի պատճառով քաղաքը վնասներ է կրել, բայց մարդիկ չեն ընկրկում։ Ասկերան քաղաքում պատերազմից հետո վերաբնակեցվել է 107 ընտանիք՝ 438 հոգով:
Եվս 7 տուն կվերանորոգվի տեղահանվածներին տրամադրելու նպատակով:
«2020 թվականի դեկտեմբերի 1-ից արդեն վերաբացվել է քաղաքի դպրոցը, որտեղ սովորում է 407 աշակերտ, որից 83-ը տեղահանված ընտանիքների երեխաներն են:
Մանկապարտեզը նույնպես վերաբացվել է դեկտեմբերի 1-ից, որն ունի 80 սան:
Ունենք գործող հիվանդանոց, ակումբ, հանդիսությունների սրահ, որոնք գտնվում են վատթար վիճակում: Քաղաքապետարանի շենքը վերանորոգված է. շահագործման է հանձնվել 2009 թվականին:
Քաղաքը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, շուրջօրյա ջրամատակարարմամբ»,- տեղեկացրել է քաղաքապետը:
Խոսելով բնակչության զբաղվածության մասին՝ Հ. Շամիրյանը նշել է, որ հիմնական ուղղություններն են այգեգործությունն ու բանջարաբոստանային կուլտուրաների մշակումը:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը: