Պիտի չխաղանք վերադարձած գերիների զգացմունքների ու գերլարված նյարդերի հետ՝ օգտագործելով կուսակցական պայքարում, չփորձենք ներքաշել խմբային շահ հետապնդող խաղերի մեջ.Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 «Ամեն գերու վերադարձը մեծ, շատ մեծ ուրախություն է ինձ համար։

Որևէ մեկս չի կարող զգալ այն, ինչ զգում են նրանք՝ գերության մեջ, որևէ մեկս չի կարող պատկերացնել, թե ինչի միջով են անցնում նրանք։

Լինենք հոգատար և զգայուն, չտարածենք տուն վերադարձած մեր հայրենակիցների լուսանկարները, չբորբոքենք նրանց մեջ ցավը։

Մարդիկ իրենց կյանքի դաժան պահերն ու ժամանակահատվածը վերապրելու կարիք ունեն։

Չխաղանք նրանց զգացմունքների ու գերլարված նյարդերի հետ՝ օգտագործելով կուսակցական պայքարում, չփորձենք շահարկել ու ներքաշել խմբային շահ հետապնդող խաղերի մեջ։

Լցնենք նրանց կյանքը սիրով ու ջերմությամբ։ Նրանք շատ են տառապել»։