Սոչիից և Թեհրանից դեպի Երևան նախատեսված չվերթերը չեղարկվել են։ Այդ մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակից։
Մասնավորապես, չեղարկվել են Flysepehran ավիաընկերության Թեհրան–Երևան և Azimuth ավիաընկերության Սոչի–Երևան չվերթերը։ Ինքնաթիռները պետք է ժամանեին համապատասխանաբար ժամը 13:35-ին և 14:45-ին։
Չվերթերի չեղարկման պատճառները առայժմ չեն հաղորդվում։



















