Քաղաքացիական պատերազմ սանձազերծող միակ թեկնածու մնում է Ռոբերտ Քոչարյանն իր դաշինքով․ Ստյոպա Սաֆարյան

ԱԺ պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը գուժում է քաղաքացիական պատերազմ։ Քիչ ավելի վաղ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր գուժել, որ տակը մնում է քաղաքացիական պատերազմ։

Ես իհարկե ապավինում եմ իմ ժողովրդի իմաստնությանը, որը դրան չգնաց անգամ պետության ամենաթույլ պահին’ նոյեմբերի 10-ին, բայց մի կարեւոր պահ կա։ Ակնհայտորեն, քարոզարշավի վերջում Փաշինյանը հրապարակայնորեն ամրագրել է առաջին տեղն ու հանրային աջակցությունը և դրա սանձազերծման կարիքն ամենաքիչն ինքը ունի։

Այդ դեպքում քաղաքացիական պատերազմ սանձազերծող միակ թեկնածու մնում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր դաշինքով։ Ու հարց’ երկու նախագահները վախո՞ւմ են նրա անունը տալ։ Թեպետ շատ հստակ ցուցանում են…. Քոչարյանին փաստորեն թողնված է երկու ճանապարհ’ կամ հաստատում է, որ ինքը դրա սանձազերծողն է, կամ ապացուցում է, որ հաշտվելու է ընտրության արդյունքների հետ…