ԱՄՆ Պետքարտուղարության բյուրոն դատապարտել է Շուշիի մոտ հայ բնակչի սպանությունը

ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերի բյուրոն դատապարտել է Շուշիի մոտակայքում ադրբեջանական ուժերի կողմից քաղաքացիական անձի սպանությունը։

«Դատապարտում ենք բռնությունը, որը հանգեցրել է հայ քաղաքացիական անձի մահվան։ Կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին՝ ակտիվացնել համագործակցությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները»,- ասվում է բյուրոյի թվիթերյան գրառման մեջ։