ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում սպասվող ցույցների համար դիմել է ԱՄՆ քաղաքացիներին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին ուղղված կոչով է հանդես եկել:

«Հաջորդ երկու շաբաթների ընթացքում ընտրությունների հետ կապված երթեր կամ ցույցերը կարող են տեղի ունենալ Երևանում և Հայաստանի այլ վայրերում», -նշվում է հայտարարության մեջ:

Հայտարարությամբ դեսպանատունը հորդորում է լինել ուշադիր, խուսափել մարդկանց բազմությունից և մշտապես լինել զգոն ու կապ պահպանել հարազատների հետ։