Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի ձայնագրությունը․ Factor.am

ՀՀ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է մամուլում հայտնված ձայնագրությունը, որտեղ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենը սպառնում է իր աշխատակիցներին «կոշտ վերաբերմունքի» արժանացնել, եթե չքվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին, գրում է Factor.am-ը։

Չարչյանը իր աշխատակիցներին ասում է, որ ցուցակներ ունի և կկարողանա պարզել, թե ով ում է ընտրել։ Դատախազությունից Factor.am-ին փոխանցեցին, որ ուսումանասիրության մասին լրացուցիչ մեկնաբանություն կտրվի։

Նշենք, որ Արմեն Չարչյանը «Հայաստան» դաշինքի 20-րդ համարն է։ Մենք փորձեցինք նաև նրանից մեկնաբանություն ստանալ, սակայն Չարչյանն ասաց՝ հեռախոսով հարցերի չի պատասխանում, իսկ երբ հարցրինք իր գտնվելու վայրը՝ գնալու և տեղում զրուցելու համար, ասաց, որ արձակուրդում է և անջատեց հեռախոսը։