Սիլվիո Բեռլուսկոնին ուզում է նախագահ դառնալ

Սիլվիո Բեռլուսկոնին ուզում է նախագահ դառնալ
Սիլվիո Բեռլուսկոնին ուզում է նախագահ դառնալ

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտնել է, որ ցանկանում է նախագահ դառնալ, սակայն մինչ այդ նա պատրաստվում է որոշ բարեփոխումներ մտցնել երկրի ղեկավարի հնարավորություններն ընդլայնելու հարցում, հաղորդում է Associated Press-ը:

Բեռլուսկոնին, ով 3 անգամ զբաղեցրել է Իտալիայի վարչապետի պաշտոնը, նշել է, որ իր կուսակցությունը կառաջարկի սահմանդրական փոփոխություններ իրականցնել, ինչը հնարավորություն կտա իտալացիներին ընտրությունների միջոցով ընտրել երկրի նախագահին:

© Medialab.am