Կորոնավիրուսի 5500-ից ավելի նոր դեպք՝ Վրաստանում

Նոյեմբերի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 553 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 726 941-ն են, գրում է Aliq.ge-ն:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է  4 223 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 669 822 մարդ։

Վարակից մահացել է ևս 47 մարդ, ընդհանուր՝ 10 136:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 11.36%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 9.02%, վերջին 7 օրվանը՝ 9.06%: