Օսիպյանն Արտակ Պողոսյանին ազատել է Երևանի ոստիկանապետի պաշտոնից

Օսիպյանն Արտակ Պողոսյանին ազատել է Երևանի ոստիկանապետի պաշտոնից
Օսիպյանն Արտակ Պողոսյանին ազատել է Երևանի ոստիկանապետի պաշտոնից

Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանն ու գրանցվել կադրերի ռեզերվում:

Հիշեցնենք, որ Արտակ Պողոսյանը Երևան քաղաքի ոստիկանապետի պաշտոնը ստանձնել էր 2018թ. հունիսի 22-ին, իսկ մինչև այդ նա զբաղեցնում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալի պաշտոնը: