Երևանում ներկայումս հատուկ ռեժիմով աշխատում է 150 միավոր հանրային տրանսպորտային միջոց

Երևանում մայիսի 18-ից հատուկ ռեժիմով աշխատում է 150 միավոր վերգետնյա հանրային տրանսպորտային միջոց․ մասնավոր ուղևորափոխադրողները նույնպես դուրս են բերել իրենց շարժակազմերը։

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։

«Պարետի որոշմամբ, մեր երթուղայիններում կանգնած ուղևորներով երթևեկությունն այս պահի դրությամբ արգելված է։ Այժմ փորձում ենք հասկանալ, թե ինչ ուղևորահոսք կունենանք Երևանում, քանի որ ընդհանուր առմամբ սրանք տարվա մեջ այն ամիսներն են, երբ ուղևորահոսքը մոտ 30 տոկոսով նվազում է՝ հաշվի առնելով, որ բոլոր ուսումնական հաստատությունները փակ են։ Կարծում եմ, մի քանի օրում, երբ կհասկանանք, թե ուղևորահոսքն ինչպիսին կլինի, ինչ-որ միջոցառումներ կձեռնարկենք»,- նշեց Սարգսյանը։

Մանրամասները՝ սկզբանղբյուր կայքում։