Բելգիայի թագավորական ընտանիքը մեկնել է Հայաստանից. լուսանկարներ «Զվարթնոց» օդանավակայանից

Բելգիայի թագավորական ընտանիքը մեկնել է Հայաստանից. լուսանկարներ «Զվարթնոց» օդանավակայանից
Բելգիայի թագավորական ընտանիքը մեկնել է Հայաստանից. լուսանկարներ «Զվարթնոց» օդանավակայանից

Հայաստանում իր հանգիստն անցկացնող Բելգիայի թագավորական ընտանիքը մեկնել է: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջից, որտեղ հրապարակվել է նաև մի քանի լուսանկար թագավորական ընտանիքի մեկնումից:

«Հայաստանում իր հանգիստն անցկացնող Բելգիայի թագավորական ընտանիքը մեկնեց «Զվարթնոց» օդանավակայանից: Բարի թռիչք»,- ասված է ֆեյսբուքյան գրառման մեջ:

Նշենք, որ Բելգիայի թագավոր Ֆիլիպը և նրա ընտանիքը մի քանի օր է, ինչ գտնվում էր Հայաստանում:

Հայաստանի ԱԳՆ-ը տեղեկացրել էր, որ  թագավորական ընտանիքի այցը մասնավոր է, ԱԳՆ-ի կողմից որեւէ հրավեր չի եղել, հետեւաբար այլ մանրամասներ չեն կարող հաղորդել: