Թանկացումների մասին ահազանգերի հետքերով վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 27-ին այցելել է Գումի շուկա:
Վարչապետը մոտեցել է շրջել է գյուղմթերքի տաղավարներով, հետաքրքրվել միրգ-բանաջարեղենի գներով:
Նրան զարմացրել է հատկապես լոլիկի բարձր գինը, հետաքրքրվել է՝ ինչու է այս սեզոնին այդքան թանկ, նաև թե ինչպես է առևտուրը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Փաշինյանը շուկայում շրջել է մոտ կես ժամ:
Վարչապետի անակնկալ այցն ուղիղ միացմամբ ցուցադրվել է նրա ֆեյսբուքյան էջում: